ԵԱՏՄ կազանյան նիստին ընդառաջ՝ Հայաստանը Կարմիր խաչին 200 գերու անուն է փոխանցել` Բաքվի հնարավոր մասնակցության համապատկերին. РБК

ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, բայց դեռևս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: Այս մասին գրում է РБК-ն` հղում անելով իր հայկական, ռուսական և ԵԱՏՄ-ի աղբյուրներին:

«Իսկապես կար այդ գաղափարը (Բաքվին հրավիրելու): Մենք այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,-ասել է հայկական կողմից РБК-ի դիվանագիտական աղբյուրը:

Երևանը կազմել է ռազմագերիների ցուցակը, որի մեջ կա շուրջ 200 անուն, և այն արդեն փոխանցել է Կարմիր խաչին: Այս մասին РБК-ին ասել է հայկական կողմից մեկ այլ զրուցակից, որը ծանոթ է թեմային:

РБК-ի հարցմանը Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատասխանել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռևս չկա: