Նիկոլը «տոռմուզներ» չունի և նրա հետ որևէ ձևով համագործակցող, աշխատող բոլոր ուժերն ու դեմքերը (նաև թիմակիցները) պետք է իմանան՝ ինչ որ պահի հերթով բոլորիդ նավից դուրս է շպրտելու

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի։

Ամեն ինչ շատ պարզ է՝ սկսած ընտրած թիրախներով և վերջացրած հնչեցրած «հիմնավորումներով», «փաստերով»։

Միայն այսօրվա՝ որպես «զոհ» ընտրված քաղաքական և ռազմական գործիչների թեման, պետք է ոմանց մտածելու առիթ տա։

Նիկոլը «տոռմուզներ» չունի և նրա հետ որևէ ձևով համագործակցող, աշխատող բոլոր ուժերն ու դեմքերը (նաև թիմակիցները) պետք է իմանան՝ ինչ որ պահի հերթով բոլորիդ նավից դուրս է շպրտելու։

Դա չի հասցնելու անել քաղաքացին, բանակը, ընդդիմությունը, դա անկասկած անելու է Նիկոլը։

Ինչ ասեմ՝ դա ձեր ընտրությունն է, պատրաստվեք։

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։