Կարծում եմ՝ մենք չպետք է ջղայնանանք թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղևորի արտահայտած և որևէ հոգեցունց մտքից․Ասեմ՝ ինչո՞ւ

Կարծում եմ, որ մենք չպետք է ջղայնանանք թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղևորի արտահայտած և որևէ հոգեցունց մտքից։ Ասեմ ինչո՞ւ։

Սույն սուբյեկտը 2018 թվականին հայտարարեց «Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ»։ Մենք չէինք հասկանում սույն մտքի հրեշավորության աստիճանը ու լռում էինք։ Գուցե, նաև ուրախանում նման «խիզախություն» դրսևորելու համար։

Այնուհետեւ սուբյեկտը հայտարարեց. «Կա՞ տենց մի դատավոր, ով ուսերին գլուխ ունի, որ իմ ասածը չանի»։ Մենք էլի լուռ էինք ու անգործության մատնված…

Հետո նրա թողտվությամբ երբեմնի ծաղրածուն հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք էլի լռեցինք։ Ոմանք փորձեցին շրջանցել այս բաժանումը՝ ապացուցելով, որ իրենք սեւ չեն, իրենք սպիտակ են կամ ոչ սեւ, որ ներկապնակում այլ գույններ ևս կան։ Սակայն կիսահղի չի լինում…

Հետո նա շրջափակեց դատարանները, դատավորի գետնով տվեց ու որևէ մեկը ձայն չհանեց, ավելի ճիշտ հանեցին՝ ապարդյուն։

Ապա, նրա գիտությամբ կամ անգործությամբ մի խումբ անհայտ ծագման էակներ սպառնացին Արցախի Հանրապետության նախագահի գլուխը ջարդել… ու էլի ոչ մի բան, զրո արձագանք։

Անհայտ ծագման արարողության ժամանակ ինչ-որ «հերոս» Արցախի Հանրապետության նախագահին դիմեց, որպես Արցախի մարզպետ (Երևի գիտեր որ դա է սուբյեկտի վարչապետության միակ նպատակը)… մենք էլի լռեցինք։

Սա չբավարարվեց այսքանով։ Գլխատեց ՊԲ-ն և Արցախի ազգային անվտանգությունը՝ պաշտոնից ազատելով գեներալներ Մնացականյանին ու Ղարամյանին։

Այ հետոն է դաժան։ Ազգային ժողովում հայտարարեց, որ «Եկեք պայմանավորվենք, որ ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու»։ Որևէ մեկը չասեց, տո՛ հեր օրհնած, էս ի՞նչ ես խոսում։

Հետո… հետո սա սեփական վախերին տուրք տալով՝ ազգի ոսկի ողնաշարը տարավ կոտորելու, որ չասեն դավաճան… մենք էլի լռեցինք։

09.11.2020-ին միանձնյա ընդունեց որոշում եւ ստորագրեց հայտնի հայտարարության տակ, ու էլի ոչ մի բան… լռեցինք…

Շուշին հայտարարվեց դժբախտ, դժգույն ու ոչ հայակական… մենք էլի լռեցինք։

Ու այս ամենի արդյունքն այն է, որ այսօր սուբյեկտը կարող է ասել «մեր զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս-մինուս 50», ու էլի անգործության շքերթ։ Մինչդեռ նրա հետ խոսում են, նրան դիմում են «հարգելի» և/կամ «մեծարգո» ածականներով։

Աշխարհ կանգնիր, որ ես իջնեմ։ Լուսնի այս աշխարհում ես տեղ չունեմ։ Երբևէ չէի պատկերացնի, որ Աստվածաշնչյան «… և մահ եք փնտրելու, սակայն մահ չեք գտնելու» արտահայտությունը կարող է այս աստիճան պատկերավոր լինել, որ այն կարող է իմ մասին լինել, որ ես…

 

Արցախյան պատերազմների մասնակից, իրավագետ Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։