Նայելով Ադրբեջանում ցուցադրվող հայերից «տրաֆեյ» վերցրած զենքերն ու մեր զինվորների սաղավարտները, հիշեցի և գրեցի այս պատմությունը

1980-ին Մոսկվայում հայտնի «Օլիմպիադա 80» էր։

Հիշում եմ, Բաքվի «Նեֆթչին» կրեց Կիևի «Դինամոյին»։

Բոլորը գիտեն, որ նման բան չէր կարող լինել՝  «Նեֆթչիի» նման տուֆտա թիմը հաղթեր ԽՍՀՄ առաջատար Կիևի «Դիմամոյին»…..

Պատճառը՝  ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստների 70%-ը Կիևի «Դինամոյից» էին և, հետևապես, «Դինամոյի» ամբողջ որակը տեղաոխվել էր ԽՍՀՄ հավաքական ու խաղում էր Օլիմպիական առաջնությունում։

Իսկ Կիևից խաղում էին դուբլյորները։

Հիմա ամենակարևորը՝ այդ «խաղը» Ադրբեջանն իր հեռուստատեսությունով հինգ օր անընդմեջ ցույց էր տալիս…

Ես դա շատ լավ եմ հիշում և նույնիսկ, երբ հաղորդավարը հերթական անգամ ասում էր՝ «հորմաթին թամաշաչլար, ձեր խնդրանքով կրկնում ենք «Նեֆթչի»-«Դինամո»-Կիև խաղը», մենք մեր երեխա հալով ծիծաղում էինք….

Բայց դրանից հետո «Նեֆթչին» միշտ կրվել է Կիևի «Դինամոյին»։

Ասածս ի՞նչ է….

Նայելով Ադրբեջանում ցուցադրվող հայերից «տրաֆեյ» վերցրած զենքերն ու մեր զինվորների սաղավարտները, հիշեցի և գրեցի այս պատմությունը։

Կարող է համեմատությունը մի քիչ տարօրինակ է թվում, բայց ……

Մի տեսակ, թույլի ժամանակավոր «հաղթանակ» տեսա….

Հասկացա՞ք միտքս…

 

Մեսրոպ Մուսաելյանի ֆեյսբուքյան էջից։