Շուտով Գինեսի ռեկորդների գրքում իր «պատվավոր» տեղը կզբաղեցնի հայ ժողովուրդը, որպես պարտություն պաշտող եզակի ժողովուրդ

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔ

Կարդացի, որ ՀՀ խորհրդարան կոչվող խառնարանում ծափահարություններով են դիմավորել Հայաստանը պարտության մատնած, Արցախը հանձնած, հազարավոր զոհերի պատասխատու անձնավորությանը։ Սա առաջին դեպքն է համաշխարհային պատմության մեջ, որ պարտված, հայրենիքը նվաստացրած, խայտառակած անձը ոչ միայն շարունակում է իշխել, այլև արժանանում ծափահարությունների։ Միթե՞ հայ ժողովուրդն այս աստիճան այլասերված է, զուրկ տարրական ազգային և մարդկային արժանապատվությունից։ Խնդրում եմ չհակաճառեք, թե դրանք ընդամենը , այպես կոչված «ուսապարկեր և շիշ բռնողներ են»։ Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ոչ։ Բա, այսպես կոչված, «ընդդիմադիր խմբակցություննե՞րը», որոնք կարգապահորեն մասնակցում են ԱԺ նիստերին և հանդուրժում ծափահարությունները, փոխանակ բոյկոտելու, խանգարելու, աղմուկ-աղաղակ բարձրացնելու։ Բա, ժողովու՞րդը, որը հանգիստ հաշտվելով հայրենիքի կորստի հետ, անտարբեր շարունակում է իր ողորմելի գոյատևումը։

Այսպիսով Հայաստանն ընդունել է նոր կրոն, որի բարձրագույն խորհրդանիշը ու պաշտանմունքը՝ Պարտության Աստվածն է։

Հավանաբար շուտով Գինեսի ռեկորդների գրքում իր «պատվավոր» տեղը կզբաղեցնի հայ ժողովուրդը, որպես պարտություն պաշտող եզակի ժողովուրդ։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։