Դավաճան կապիտուլյանտը պետական գաղտնիք է բացահայտում․ Մելիք-Շահնազարյան

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանի հարցն էի լսում քիչ առաջ ու այդ հարցին տրված՝ դավաճան Նիկոլի պատասխանը։ Թեման Օնիկ Գասպարյանի ու դավաճան կապիտուլյանտի խոսքերի հակասությանն էր վերաբերվում ու որպեսզի ապացուցի, որ ինքը ճիշտ է, Նիկոլը բառացիորեն հետևյալն ասեց.

«Մենք կդիտարկենք անպայման ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու ուղղությամբ։ Համենայն դեպս, էն ինչ ես այսօր մեջբերեցի, կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ԱԽ երկու նիստերում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից»։

Հասկացաք, չէ՞։ Դավաճան կապիտուլյանտը, փաստորեն, պետական գաղտնիք է բացահայտում։ «Գրեթե բառացի» մեջբերում է ԱԽ նիստի արձանագրության այն հատվածները, որոնք մտածում է ապագայում գաղտնազերծի։

Ես հասկանում եմ, որ ասածս կարող է ծիծաղելի թվա, բայց ԱԱԾ-ն այս գործով անելիք չունի՞։

P.S. Այսքանը գրեցի, հիշեցի, որ ժամանակին էլ մեր պաշարներն էր դավաճանը բացահայտում թշնամու համար։ Այ այսպես պատմում էր, թե Հայաստանը որքան զորք ունի, ինչքան ուտելիքի պաշար և այլն։ Այն ժամանակ էլ սոցցանցերում քննադատեցինք, անցավ գնաց։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից։