Իրան-Ռուսաստան բանակցությունները Թեհրանում՝ արցախահայերի ցեղասպանության և միջուկային ահաբեկչության ֆոնին

Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին Թեհրան էր ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ նրա բանակցությունների շատ թեմաներ վերաբերում էին ինչպես Հայաստանին ու Արցախին, այնպես էլ համաշխարհային ընդհանուր աշխարհաքաղաքականությանը: Արդեն հայտնել ենք, որ օրերս իրանական «Saviz» քաղաքացիական նավը հարձակման էր ենթարկվել Կարմիր ծովում, իսկ Իրանը համոզված էր, որ պայթյունի հետ կապված են ԱՄՆ-ի կամ Իսրայելի գաղտնի հատուկ ծառայությունները: Իրանական Նաթանզե միջուկային օբյեկտի հետագա դիվերսիան ավելի չարագուշակ մարտահրավեր է ամբողջ աշխարհին, և ոչ միայն Իրանին ու այն երկրներին, որոնք շարունակում են պահպանել 2015-ի ամռանը ստորագրված Թեհրանի հետ «միջուկային գործարքի» պայմանները, այդ թվում՝ Ռուսաստանին: Ավելին, ապրիլի 12-ին, Թեհրան մեկնելուց առաջ, Լավրովը հատուկ հարցազրույցում ասաց, որ Մոսկվան և Թեհրանը սերտորեն համագործակցում են «միջուկային գործարքի»՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) լիակատար իրականացումը ապահովելու համար: Նույն օրը Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյիդ Սաիդ Խատիբզոդան ճեպազրույցում ասաց, որ Նաթանզեում գտնվող Շահիդ Ահմադ Ռոշանի հարստացման համալիրի դեմ կատարած դիվերսիան «միջուկային ահաբեկչություն» է և «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»:

Համոզված ենք, որ Հայաստանի ընթերցողներն արդեն լիովին հասկացել և գիտակցել են, թե ինչ իրավիճակում է տեղի ունեցել Լավրովի այցը Թեհրան, և ինչի մասին են առաջին հերթին խոսել երկու երկրների արտգործնախարարները: Ավելին, բանակցությունների օրը Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ Նաթանզեի միջուկային օբյեկտի դիվերսանտը հայտնաբերվել և ձերբակալվել է, նա «հանձնում էր» իր հանցակիցներին: Արդեն զրույց ունենալով Լավրովի հետ, ով հավաստիացրեց Իրանին Նատանզեի միջադեպին Ռուսաստանի աջակցությունը և իմանալով, որ իրանական հակահետախուզությունը վնասազերծել է իսրայելցի գործակալին, նախարար Զարիֆը ապրիլի 13-ին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին. «Պաշտպանված միջուկային օբյեկտի դիտավորյալ թիրախավորումը՝ ռադիոակտիվ նյութի անխնա թողարկման մեծ ռիսկով, միջուկային ահաբեկչություն և ռազմական հանցագործություն է», և պահանջեց գործողություններ ձեռնարկել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ: Նույն օրը Խատիբզոդան առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ավելացրեց, որ Իրանը «վրեժխնդիր կլինի սիոնիստական ​​ռեժիմի կողմից Նաթանզեում իրականացվածի համար». «Թել Ավիվում օկուպացիոն ռեժիմի այս հանցավոր արարքին պետք է տրվեն տարբեր պատասխաններ, որոնց մի մասը կփոխանցվի միջազգային իշխանություններին: Արտաքին գործերի նախարար Զrարիֆը և Նյու Յորքում Իրանի ներկայացուցիչը ձեռնարկում են համապատասխան գործողություններ, որոնց մասին կհայտարարվի այսօր կամ վաղը և կհրապարակվեն: Սակայն, Իրանի որոշ գործողություններ չեն հրապարակվի»:

Ի դեպ, ԱՄՆ-ում և Իսրայելում արդեն սկսում են մտածել. իսկ նրանք ի՞նչ «են արել»: «The Wall Street Journa»l-ը (WSJ) ապրիլի 13-ին հաղորդեց, որ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելից «նախնական ծանուցագիր» չի ստացել Նաթանզեի վրա իր ենթադրյալ հարձակման մասին: Սպիտակ տունը հաստատել է, որ ինքը մասնակից չի եղել միջադեպին: WSJ-ն նշել է, որ հարձակման ընթացքում էլեկտրամատակարարման ոչնչացումը կարող էր վնասել կամ ոչնչացնել ցենտրիֆուգները»: Նաթանզեի շուրջ բարձրացած աղմուկից հետո, Իսրայելի անվտանգության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ անհանգստություն հայտնեցին հարձակման մասին տեղեկատվության արտահոսքի կապակցությամբ, իսկ «Մոսադի» նախկին ղեկավար Դանի Յաթոմը զգուշացրեց. «Եթե ​​սա իսկապես Իսրայելի կողմից ներգրավված գործողության արդյունք է՝ արտահոսքը շատ լուրջ է… Դա վնասակար է Իսրայելի շահերին և միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերի դեմ պայքարին: Գործողություններ կան, որոնք պետք է մթության մեջ պահել: Երբ մեջբերվում են իսրայելցի պաշտոնյաների խոսքերը, դա ստիպում է իրանցիներին պատասխան գործողությունների դիմել: Եթե ​​իրանցիները հետաքննություն սկսեն իրենց հրապարակումներով, որ հարձակման հետևում կանգնած են իսրայելացիներ կամ ամերիկացիներ, նրանք քարը քարի վրա չեն թողնի: Սա կանդրադառնա մեր գործառնական օպերատիվ հնարավորությունների վրա»:

Հայտնի է, որ Լավրովը լիովին սատարեց  Իրանին՝ Նաթանզեում դիվերսիաների հարցում: Նախարար Զարիֆն այսպես ասաց. «Անհրաժեշտ եմ համարում առանձին շնորհակալություն հայտնել Մոսկվային՝ Նաթանզեի դիվերսիայի դատապարտման վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման համար»: Նրա խոսքով, երկու երկրների միջև զարգացել է «սերտ տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը», որի շնորհիվ մշտական ​​փոխգործակցություն կա ահաբեկչության դեմ պայքարում և 2015 թ. բազմակողմ միջուկային գործարքի ամրապնդման շրջանակներում: Եվ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արտգործնախարարության կայքի իր մեկնաբանության մեջ նշել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է իրանական Նաթանզե քաղաքում տիրող իրավիճակին. «Եթե այս միջադեպի հիմքում ինչ-որ մեկի չարամիտ գործողություններն են, ապա այդպիսի մտադրությունը խիստ վճռական դատապարտման է արժանի»:

Չնայած գլոբալ խնդիրներին իրենց ամբողջ ներգրավվածությանը, Զարիֆն ու Լավրովը անդրադարձել են նաև Արցախի խնդրին, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը: Իրենց բանակցությունների արդյունքում Լավրովն ասաց. «Մենք քննարկեցինք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադարի ռեժիմը: Մենք կարևորեցինք հակամարտության հետևանքները հաղթահարելը և, ընդհանուր առմամբ, նրա երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորումը արդար հիմքի վրա՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների դերը այս գործընթացում»: Հասկանալի է, որ ոչ Զարիֆը, ոչ Լավրովը հրապարակավ չեն ակնարկել այն մասին, թե Իրանն ու Ռուսաստանը, ստեղծված իրավիճակում, ի՞նչն են համարում «արդարացի կարգավորում»: Նկատենք, որ բանակցություններից հետո Զարիֆն ասաց, որ վերջին 8 տարիների ընթացքում այդ երկրները դարձել են ռազմավարական գործընկերներ: Ըստ ամենայնի, նրանք ընդհանուր և միասնական պատկերացում կունենան, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում «երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորումը արդար հիմքի վրա` հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»…

Սերգեյ Շաքարյանց