Վարչապետի պաշտոնն զբաղեցնող էակը կրկին բարբաջել է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախյան երրորդ պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանն է:

Հայատյաց Ալիևի լկտիությունն ացնում է բոլոր սահմանները, Բաքվում՝ պետական աջակցությամբ բացված «պուրակում», որ վերաբերում է Արցախյան պատերազմին, ներկայացվում է, թե ինչպես են սպանդի ենթարկում հայերին, ծաղրում ու նվաստացնում հայ զինվորներին, հայկական բանակը. սա ռասիզմի, հայատյացության դրսևորում է: Սա ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ։ Ալիևը ռազմական հանցագործ է, ու ժամանակն է, որ աշխարհը դատապարտի հանցագործին:

Բայց մինչ աշխարհի դատապարտելը հարկ է, որ նախ Հայաստանի իշխանությունը այդ ամենի մասին բարձրաձայնի: Մինչդեռ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին Հայաստանի թրքասեր իշխանությունը առ այսօր լռում է։

Ոչինչ չի խոսում Արցախի դեմ մարդկության կողմից չթույլատրված զենքի կիրառման, հայ զինվորների խոշտանգումներոի մասին, ինչպես նաև լռում է պատերազմին ահաբեկիչների մասնակցության մասին, որ Թուրքիայի ձեռքով տեղափոխվեցին Արցախ:

Եվ այս ամենի մասին խոսելու փոխարեն՝ իմքայլական թրքասեր իշխանությունը երազում է ժամ առաջ Ադրբեջանի հետ համագործակցության մասին:

Երեկ սակայն բացառիկ ու աննախադեպ երևույթ տեղի ունեցավ. իմքայլական պատգամավորները մեկը մյուսի հետևից քննադատում էին իրենց կողմից բարեկիրթ հռչակված Ալիևին։

Բայց Ալիևը արդեն երկար ժամանակ է, որ ծաղրում է հայ ժողովրդին, մեր պետությունը, հայկական բանակը ու հայ զինվորին, երկար ժամանակ է, որ հայտարարում է՝ Զանգեզուրը, Երևանը, Սևանը ադրբեջանական են, իսկ դո՛ւք լռում եք, զբաղված եք հայատյաց Ադրբեջանի հետ բարեկամություն անելու քարոզով, կառուցողական լինելու դասեր եք տալիս հայ ժողովրդին ու մեր հողերը ինքներդ եք անվանում ադրբեջանական:

Այնպես որ, հենց ինքներդ եք մեղավոր, որ ռազմական հանցագործ, հայատյաց, ցեղասպան Ալիևն այսքան լկտիացել է:

Մանրամասները՝ տեսանյութում