Փաշինյանի «դուխով» ելույթը և հոտընկայս ծափահարությունները

Այսօր ԱԺ-ում Ն. Փաշինյանը ներկայացնում է Կառավարության ծրագրի 2020 թ. կատարողականը։

«Մենք հիմա, հենց հիմա, ՀՀ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ասում ենք ուղիղ՝ սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր, որովհետև Հայաստանում կա ապագա, Արցախում կա ապագա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»,-Փաշինյանի խոսքերին հետևեց «Իմ քայլը» խմբակցություն հոտնկայս ծափահարությունը: Առաջինը ոտքի կանգնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: