Շիրակի մարզպետարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ

Շիրակի մարզպետարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ. գերիների հարազատները թույլ չեն տալիս աշխատակիցներին դուրս գալ շենքից՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրեն զավակների վերադարձ, հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը:

Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում մարզպետարանի շենքի մոտ: Ժամեր առաջ ոստիկանները փորձեցին ուժով դուրս բերել նրանց շենքից, սակայն չկարողացան: