Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բաքու և ուղևորվել Ալիևի հետ հանդիպման

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ի երեկոյան այցով ժամանել է Ադրբեջան: Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Այս մասին գրում է Mir24.tv-ն։

Նրան օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը և բելառուս պաշտոնյաները, որոնք Բաքու են ժամանել նախօրեին:

Նա հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ: