ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամ հրաժարական տվեց. ևս մեկը և խորհուրդը կլուծարվի․ Խաչիկ Աբաջյան

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Թարմացում

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝

  1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,
  2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,
  3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,
  4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:

Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝

Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:

Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»։