Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլու-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է Աֆղանստանի խաղաղության գործընթացին և այդ համատեքստում Ստամբուլում անցկացվող կոնֆերանսին առնչվող մի շարք հարցեր:

Նշվում է, որ զրուցակիցները նաև անդրադարձել են Սիրիայի ու Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներին: