Օբաման իր գրքում անդրադարձել է «Ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելու պատճառին

Նախագահ Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009 թ. չօգտագործելուն: Ի տարբերություն ներկայումս շրջանառվող տեսության առ այն, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը.

«Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ, և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցի հետ կապված»:

Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից