ԲՀԿ ցուցակում բավականին մեծ անակնկալներ են սպասում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք» թերթի տեղեկություններով, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական լարված իրավիճակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Դեռ որևէ մեկը չգիտի, թե ով կհայտնվի կուսակցության նախընտրական ցուցակի հնարավոր անցողիկ տեղերում, իսկ ով` ընդհանրապես դուրս կմնա ցուցակից:

Ամեն դեպքում, մեզ հասած շշուկների համաձայն, բավականին մեծ անակնկալներ են սպասում ցուցակում` իհարկե, ում համար՝ հաճելի, ում համար էլ` բավական տհաճ»: