Որտեղի՞ց Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռներ. ալիև

Իլհամ ալիևն այսօր ասել է, որ «Ադրբեջանը դեռ չի ստացել պաշտոնական պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները»:

«Որտեղի՞ց է Հայաստանը ստացել այդ հրթիռները: Նրանք չպետք է ունենային դրանք: Ինչպե՞ս է այդ մահաբեր զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում: Մինչ այժմ մենք չենք ստացել այս հարցի պատասխանը, բայց կստանանք», – ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ասել է ալիևը՝ Բաքվի «Ռազմավարների զբոսայգու» բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում են նաև «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորները:

«Դա վկայում է Հայաստանի ռազմական հանցագործության մասին: Այս հրթիռներն օգտագործվել են ադրբեջանական զինուժի դեմ ՝ հայկական օկուպացիայից Շուշի քաղաքի ազատագրումից հետո: Մենք ունենք բավարար տվյալներ, բայց սպասում ենք պաշտոնական հայտարարության»,- հավելել է Ադրբեջանի նախագահը: