Ազգասեր մարդիկ հեռու են կանգնած, ասպարեզը թրքասեր համբակներին է թողած (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:

20-րդ դարասկզբին՝ 1915-ին, հայ ժողովրդի դեմ Թուրքիան  իրականացրեց  ցեղասպանություն, թուրքական քաղաքականության հետևանքով մեր ժողովուրդը հայրենազրկվեց՝ հայաթափվեց Արևմտյան Հայաստանը։  Առայսօր թուրքերը ոչնչացնում են  հայի հետքն իր պատմական հայրենիքում՝ ավերելով մեր հոգևոր, մշակութային արժեքները։

21-րդ դարում՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, 44 օր թուրք-ադրբեջանական տանդեմը նույնը իրականացրեց Արցախում: Մենք պետք է գիտակցենք, որ մեր դեմ իրականացվել է ցեղասպանություն, պարզապես նոր մեթոդներով։ Մեզ տարան  մի  պատերազմի, որում  ծրագրված էր պարտությունը, սպանեցին 5000-ից ավելի հայ զինվորի ու նորից հայրենազրկեցին․ կորցրել ենք մեր  հայրենիքը՝ Արցախը:

Այս իրողությունը պետք է գիտակցենք ու խորությամբ վերլուծենք, վեր հանենք պատճառները և ելքեր գտնենք ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու: Հակառակ դեպքում՝ կկորցնենք Հայաստանը:

Մանրամասները՝ տեսանյութում