ԱԺ պատգամավորներին տարեք Ադրբեջան, փոխարենը մեր երեխաներին վերադարձրեք. անհետ կորած զինծառայողի ծնող

Արցախի վերջին պատերազմի հետևանքով անհետ կորած, գերության մեջ հայտնված զինվորների, կամավորների հարազատներն ու ծնողներն այս պահին կառավարության շենքի դիմաց են: «Մենք մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան մեզ պետք չէ»,- լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Նրանցից մի քանիսը շենք են մտել, որտեղ հանդիպում են Գործադիրի ներկայացուցչի հետ։

«Իմ երեխայի մարմնի կեսն են գտել, հուղարկավորել եմ։ Կեսն էլ պետք է գտնենք։ Դեռ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։- Ես ասում եմ՝ թող մեզ հունից չհանեն, մենք ամեն ինչի ընդունակ մարդիկ ենք։ Իրենք լավ գիտեն՝ վտանգ որտեղից կա, որտեղից չկա։ Ես ասում եմ, մեզ պետք է դոստուպ, որ ծնողները Փաշինյանի հետ հանդիպեն, իմանանք, թե երեխաներին բերելն ինչ փուլում է»։

Ծնողներից մեկն էլ առաջարկեց՝ ԱԺ պատգամավորներին տանել Ադրբեջան, փոխարենն իրենց երեխաներին վերադարձնել։

«Հըլը տեսեք՝ ԱԺ-ում ինչ  ուրախություն է»,- ասաց նա։