Անկարայի մասնակցությամբ Ղրիմի տխրահռչակ պլատֆորմը շատ արագ կվերածվի ծակերով տաշտակի. Ալեքսանդր Մոլոխով

Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը «Դանայցիների նվեր» (հետին նպատակով տրվող նվեր) է անվանել է Թուրքիայի խոստումը՝ օգնելու Ուկրաինային վերականգնել թերակղզու նկատմամբ վերահսկողությունը:

Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, աջակցություն էր հայտնել այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմին»: Նրա խոսքով՝ Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նրա սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի «բռնակցումն» չճանաչելն է:

«Թուրքիայի այսպես կոչված աջակցությունը «Ղրիմի պլատֆորմին» վառ կերպով հիշեցնում է Վիրգիլի «Էնեիդա»-ի հայտնի տեսարանը, երբ տրոյական քրմապետից հետո ցանկանում ես բացականչել. «Վախեցեք դանայցիներից, նվերներ բերողներից»: Էրդողանն իր արտաքին քաղաքական թիրախներն ունի և դրա մեջ չի մտնում Ղրիմի պահպանում Կիևի ուղեծրում»,-«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոլոխովը:

Նա համոզմունք  է հայտնել, որ Թուրքիայի նման դաշնակից ունենալով՝ Զելենսկին նույնիսկ թշնամիների կարիք չի ունենա:

«Անկարայի մասնակցությամբ Ղրիմի տխրահռչակ պլատֆորմը շատ արագ կվերածվի ծակերով տաշտակի»,-ավելացրեց Մոլոխովը: