Իսրայելը կիբերհարձակում է իրականացրել Իրանի միջուկային օբյեկտի վրա

Իսրայելը՝ ի դեմս «Մոսադ» հետախուզական ծառայության, կիբերհարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային օբյեկտի վրա։ Այս մասին հայտնել են իսրայելական KAN ռադիոյում՝ վկայակոչելով հետախուզության անանուն աղբյուրները։

Խոսքը Նաթանզ քաղաքում (Իրան) միջուկային օբյեկտը սպասարկող էլեկտրակայանում տեղի ունեցած միջադեպի մասին է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի փոխնախագահը տեղի ունեցածը «միջուկային ահաբեկչության ակտ» էր անվանել:

Պետական ռադիոկայանի տվյալներով՝ հենց «Մոսադն» է կանգնած միջադեպի հետևում. իսրայելցիները կիբերհարձակումներ են կազմակերպել իրանական օբյեկտների վրա: