Հիմա հաճախ եմ զրուցում մեծն Նժդեհի հետ, եթե նա ճիշտ է, ապա ինչ պիտի անի ամեն մայր…

………..Հիշիր հայ մայր, միայն դու, որ որդուդ զոհաբերել ես հանուն հայրենիքի, կարող ես քո ժողովրդին հանել հուսահատության ծովից ու պայքարի առաջնորդել: Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի. միայն նման ժողովուրդներն են հաջողում պատմության մեջ: Հաջողում են նրանք, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարության: Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները, որովհետև մարդկության ընտանիքի բոլոր անդամները, մեր մտավորականության որոշ մասից զատ, գիտեն, որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա Հավիտենական Արդարության Օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին, եթե այդ վերջինների մեջ չի նվազել սերը դեպ հարազատ երկրամասը:

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից