ԵԽ-ը այսօր կքննարկի հայ գերիների վերադարձի հարցը. ՄԻՊ

Եվրոպական խորհրդարանում այսօր հայ գերիների վերադարձի հարցով քննարկում է նախատեսվում, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը», – նշված է հաղորդագրության մեջ: