Թշնամի ադրբեջանում հակառուսական հիստերիա է սկսվել. Վահե Գրիգորյան

Թշնամի ադրբեջանում հակառուսական հիստերիա է սկսվել.

Երկրում, որտեղ բոլոր ընդդիմադիրները ղեկավարվում են պաշտոնական Բաքվի կողմից, haqqin․az-ի մակարդակի քարոզչական մեքենայով խոսք են տալիս ադրբեջանի միասնական ազգային ճակատ խմբակցության քարտուղար Հուդրեթ Հասանգուլիևին, ով Ռուսաստանին անուղղակիորեն մեղադրում է ՀՀ-ին Իսկանդեր վաճառելու և ադրբեջանական հողերը զավթելու մեջ. նկատի ունի Արցախի այն տարածքները, որտեղ ՌԴ-ն Խաղաղապահ առաքելություն է ծավալում: Ավելին`Հուդրեթը ՌԴ-ին մեղադրում է նաև նոյեմբերի 9-ի համաձայնությունը խախտելու մեջ, քանի որ ՌԴ-ն թույլ չի տալիս ադրբեջանցիներին Բերձորում սահմանապահ զորքեր տեղադրել. ու այս ամենի ֆոնին Բաքվում ընթանում են Ռուսաստանի դեմ ցույցեր, որտեղ հնչում են վերոհիշյալ մտքերը:

Սրանից ակնհայտ է դառնում, որ գալիք պատերազմը սարերի ետևում չէ և աշխարհաքաղաքական վերադասավորումները կտևեն առավելագույնը 4.5 տարի, իսկ չակերտավոր խաղաղության առաջին լուրջ դետոնացիան կլինի խաղաղապահ առաքելության մոտակա ժամկետի լրանալը, որովհետև թուրքերը չեն ցանկանում տարածաշրջանը կիսել ՌԴ-ի հետ, իսկ ՌԴ-ն էլ իր հերթին չի կարող զիջել իր դիրքերը, այն էլ թուրքիային, եթե իհարկե բուֆերային պետությունները ինքնակամ չվերածվեն թուրքական վահանի`իրենց վրա վերցնելով Ռուսական հարվածի առաջին, և հետևաբար ամենազորեղ ալիքը:

Ուշադիր հետևեք ՀՀ-ում հակառուսական քաղաքականության պիոներներին. նրանք կրկնում են նույն ադրբեջանական թեզերը, իսկ նրանց ծրագրերը “պատահաբար” խիստ համընկնում են թուրքական շահի հետ:

Հետևությունները թողնում եմ Ձեզ…

 

Վահե Գրիգորյան