Ուկրաինայում տիրող իրավիճակը վտանգավոր է ՌԴ-ի համար․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վտանգավոր է համարել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը՝ մատնանշելով, որ  «այնտեղ քաղաքացիական պատերազմ է վերսկսվելու»: Այս մասին գրել է РИА Новости

«Մեր կողքին մի երկիր է, որտեղ հնարավոր է, որ ղեկավարությունը ներքին խնդիրները կլուծի ռազմական ճանապարհով: Արդյո՞ք դա վտանգավոր է մեզ համար: Իհարկե վտանգավոր է: Մենք պետք է միջոցներ ձեռնարկե՞նք մեր անվտանգությունն ապահովելու համար: Պարտավոր ենք և դա էլ անում ենք», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը  «Россия 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ընթացքում։

Պեսկովը հերքել է այն պնդումները, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, «պահանջել է նվազեցնել Ռուսաստանի ռազմական ճնշումները Արևելյան Ուկրաինայի տարածաշրջանում»: