Երևանում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Դեպքի վայր  է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:   Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր:   Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է:

Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը:   Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: