Սամվել Ալեքսանյանը ԱԱԾ-ի տնօրենի կաբինետից ուղիղ «Փարավոն» է գնացել

Hraparak.am-ի Ազգային անվտանգության աղբյուրի վկայությամբ, հարսանիքից անմիջապես առաջ՝ ժամը 4-ի մերձակայքում ԱԱԾ է հրավիրվել Սամվել Ալեքսանյանը։

Նա մտել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մոտ, ապա դուրս գալով, ուղղվել է դեպի «Փարավոն» ռեստորանային համալիր՝ հարսանիքին մասնակցելու։

Նշվում է, որ այցը կապված է եղել հարսանիքի հետ, բայց թե կոնկրետ ինչ հանձնարարություններ է ստացել օլիգարխը՝ ԱԱԾ տնօրենից, պարզ չէ։