Կիևը պատրաստվում է դիվերսիոն գործողությունների․ WarGonzo

Կիևը իր ՊՆ հատուկ գործողությունների ուժերի մարտիկներին տեղափոխել է Դոնեցկի հարավ-արևմտյան արվարձաններ։ Այս մասին տեղեկացնում է Wargonzo տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Ուկրաինայի ՊՆ հատուկ գործողությունների ուժերի մարտիկները տեղափոխվել են Մարյինկա։

Նրանց խնդիրն է հավաքել լրացուցիչ հետախուզական տվյալներ և կազմակերպել դիվերսիոն գործողություններ։