Հակառակ պարագայում մենք ունենալու ենք ավելի անտանելի իրավիճակ, քան ունենք այսօր. Սենոր Հասրաթյան

Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել… Այդպես եղել է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում… Շահել են այն ժամանակներն ու պետությունները, երբ լսելի և առաջնորդող են դարձել մտածող ու գործող մարդիկ…

(Ժողովրդի ձայնին ունկնդիր լինելը պահանջված է, եթե այդ ձայնը գալիս է ոչ թե սոսկ նեղանձնական հետաքրքրությունները սպասարկող անհատական շահերից, այլ համազգայինը պահպանելու հրամայականից… Ապացույցը մեր այսօրվա իրականությունն է…)

Մենք այսօր կանգնած ենք մի ընտրության առաջ, երբ ժողովուրդը պարտադրված է որոշման իրավունքը տալ իր այն հատվածին, որը փոքրամասնություն կազմելով հանդերձ, ունի ՝ ազգակենտրոն ու պետականաստեղծ խնդիրներ լուծելու և՜ փորձ, և՜ վճռականություն… Հակառակ պարագայում մենք ունենալու ենք ավելի անտանելի իրավիճակ, քան ունենք այսօր…

 

Սենոր Հասրաթյան