Էրդողանը Զելենսկիի հետ հանդիպմանը վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու հարցում

Ուկրաինացի պաշտոնակցի հետ Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ռազմավարական համագործակցությունը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններում վերահաստատել է Թուրքիայի սկզբունքային որոշումը «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու վերաբերյալ:

Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է «Ղրիմի հարթակին»:

«Թուրքիան իր նպատակն է համարում ապահովել անվտանգությունն ու հանգստությունը Սև ծովում»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ուկրաինայի համագործակցությունը պաշտպանական ոլորտում ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: