Քոչարյանին խնդրում եմ ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության կապակցությամբ գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով նախագահ Քոչարյանից.

«Միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին՝ թե ներկա, թե նախկին… Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը բացասական է գնահատել իմ ֆեյսբուքյան գրառումը, խնդրում եմ նրան ընդունել իմ անկեղծ ներողությունը…. Արմեն Դուլյան»,- գրել է Դուլյանը: Ավելի վաղ տան ևս մեկ գրառում էր կատարել, որում նշել էր, որ Արցախի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում նախկին նախագահների կարիքների համար, ապա ջնջել էր գրառումը: Դուլյանի այս գրառմանը անդրադարձել էր Քոչարյանի գրասենյակը.

«Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։ Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն։ Գիտի՞, արդյոք, հարցում անելու միջոցի մասին «Ազատության» նախկին լրագրող Արմեն Դուլյանը: Վստահաբար՝ այո։ Բայց ինչպե՞ս բաց թողնի երկրորդ Նախագահի հասցեին մի կեղտոտ սուտ ասելու ու մի քիչ էլ վաստակելու հնարավորությունը։ Օգտակարը՝ հաճելիի հետ։

Բագրատ Միկոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող» ,- ասված է հայտարարության մեջ: