Օդի ջերմաստիճանը կնվազի. Սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։