Հյուսիս-հարավ միջանցքի փորձնական տեղամասերում շարունակվում է ասֆալտապատումը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի փորձնական տեղամասերում երեկ շարունակվել է ասֆալտապատումը: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Մասնագետները չափել են տեղադրվող ասֆալտի ջերմաստիճանը, տեղադրված ծածկից վերցրել են փորձանմուշներ՝ լաբորատոր ուսումնասիրության ենթարկելու և ներկայացված պահանջներին որակի համապատասխանությունը ստուգելու համար։