Վիրավոր զինվորներն իրենց ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված ստացված հասույթը կնվիրաբերեն Զինվորի տանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքից հավաքված 2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը: Այս մասին տեղեկանում ենք «Աջակցություն Վիրավոր Զինվորներին» ֆեյսբուքյան էջից:

«2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը

Beauty By Soldiers ծրագրի շրջանակում մեր առաջին ցուցահանդեսն ավելին, քան հաջողված էր:  Տղաները վաճառեցին իրենց ձեռքի աշխատանքներն ու ամբողջ հասույթը նվիրաբերեցին Զինվորի տանը՝ իրենց և իրենց ընկերների բուժման համար:

2 ամսվա ընթացքում մեր Հելեն Առաքելյանի գաղափարը վերածվեց ցուցահանդեսի և այսօր էլ աննախադեպ մեծ թափով զարգանում է, ապագայի համար մեծ նախագծեր են ծրագրվում»,- նշված է էջում: