Հայը ապրում է նոր Մարաղա

Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ, սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63 հոգու, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով ազատ արձակվեց, 8-ին սպանեցին, իսկ 29-ի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ… Այս ամենը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ… Այն աշխարհի, որը բոլորիս սովորեցնելով «ժողովրդավարություն» ու «մարդասիրություն», լուռ ու անտարբեր հետևում էր 20-րդ դարավերջին հայության դեմ իրականացվող հերթական սպանդներից մեկին…

Հ.Գ. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը և հասնել հաջողության… Այսօր մենք նորից նույն ու, թերևս, ավելի ծանր վիճակում ենք… Հայը, տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն… Այն թշնամուն, որն էությամբ լինելով ապազգային օտարամոլ ու կեղծ խաղաղասեր, ընդունակ է հանուն իր առաջ նետած երկու գրոշի, Երկիրը տանել պերմանենտ պարտության…

 Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից