Ռուստամ Բադասյանը նոր խորհրդական ունի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոր նշանակում է կատարել նախարարությունում։ Հրամանում նշվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածով ու 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Պ. Մկրտչյանի դիմումը.

Հրամայում եմ

Պետիկ Վահանի Մկրտչյանին 2021 թվականի ապրիլի 5-ից նշանակել Արդարադատության նախարարի խորհրդական:

Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի»,-նշված է հրամանում: