Արտահերթ ընտրությունները հնարավորություն են տալու լեգիտիմացնելու գերիներ – տարածքների դիմաց սկզբունքը, ինչպես նաև Արցախի օկուպացիան

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Բաքվում չկան գերիներ/ռազմագերներ, որ իրենք կատարել են 09.11.20-ի տխրահռչակ հայտարարությամբ իրենց վրա 8-րդ կետով դրված պարտականությունները։

Ավելին, իրենց մոտ արդեն պատանդի կարգավիճակով գտնվող ՀՀ քաղաքացիներին հռչակել է «տեռորիստ, դիվերսնանտ», ում նկատմամբ պետք է «արդարադատություն» իրականացվի ըստ ադրբեջանական օրենսդրության։

ՀՀ փոխվարչապետի գրասենյակը հայտարարում է, որ թշնամին չկատարեց իր պարտավորությունները, հրաժարվեց վերադարձնել գերիների/ռազմագերիների հերթական խումբը, վերջիններիս վերադարձը հետաձգվում է։

Ի դեպ, Բաքվի ուղղությամբ մեկնող ինքնաթիռում էր ոչ այլ ոք, քան ՌԴ Ազգային հերոս, խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենատ Մուրադովը (լրջության աստիճանը գոնե պատկերացնո՞ւմ եք):

Այս երկու հայտարարություններից կարելի է արձանագրել հետևյալը.

ՀՀ-ում չկա այլևս պետականությունը ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյա, ով կարող է երաշխավորել ՀՀ անձնագրի վրա դաջված այն խոսքեր, որով անձնագիր կրողը հանդիսանում է ՀՀ պրոտեկցիայի տակ։

ՀՀ-ին այլևս որեւէ պետություն լուրջ չի ընդունում և ինչ ուզում են անում են, ոնց ուզում են վարվում են։

Կարելի է ենթադրել, նաև, որ որևէ վերադարձ երեկ չէր նախատեսվում, այլ ընդամենը имитация бурной деятельности, որ կարողանան հետո ծախել հանրության վրա՝ գերիներ/ռազմագերիներ տարածքների դիմաց սկզբունքը։ Հիմնավորելով, իբրև թե այլ տարբերակ չկար մարդկային կյանքեր փրկելու համար։

Րոպե առաջ թիվ մեկ Բորտի ժամանակավոր ուղևորը պետք է հեռացվի իր թիմակիցներով, հենարաններով։ Ցավոք սրտի սպասվող արտահերթ ընտրությունները ոչ թե լուծելու են ստեղծված խորը անկայունությունը, այլև ավելի է այն խորացնելու, ինչպես նաև հնարավորություն է տալու լեգիտիմացնելու գերիներ – տարածքների դիմաց սկզբունքը, ինչպես նաև Արցախի օկուպացիան, քանի որ ժամանակավոր ուղևորը հռչակելու է, որ իրենց վարած քաղաքականությունը հաճելի է իշխանության միակ ու անբեկանելի աղբյուրին՝ ժողովրդին։

 

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։