2020-ին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար

Tert.am-ը տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար և խրախուսանք։ Ամենախոշոր պարգևավճարներ և դրամական խրախուսանքներ ստացած պետական կառույցների առաջին հնգյակը գլխավորում է Ոստիկանությունը, որին հաջորդում են Պետական եկամուտների կոմիտեն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը:

«2020 թվականին միայն Պետական եկամուտների կոմիտեում բաժանվել է ընդհանուր 3․646․837․900 դրամ, իսկ եթե դոլարի վերածենք կլինի՝ մոտավորապես 6․730․000 դոլար: Այս գումարով հնարավոր կլիներ գնել օրինակ՝ առնվազն 3 իսրայելական արտադրության անօդաչու:

www.minfin.am կայքէջում պարգևավճարները 2 առանձին հոդվածով են՝ մեկը «Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», երկրորդը՝ «Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» անունով, այսինքն՝ նախատեսված քաղծառայողների համար: Ներկայացնում ենք նաև երկու հոդվածների տվյալների հանրագումարը:

Պետական եկամուտների կոմիտե

  •   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 2.902.939.400դրամ
    •   Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման տակ այս թիվը՝ 743.898.500դրամ

Ոստիկանությունում, ներառյալ Ոստիկանության զորքերում ստացել են ընդհանուր 9․440․069․150 դրամ պարգևավճար: Դրա փոխարեն հնարավոր կլիներ գնել ևս 4 անօդաչու:

Ոստիկանություն

  •   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ պարգևատրումների ընդհանուր գումարը` 9.321.927.500դրամ
  •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 118.141.650դրամ

Վարչապետի աշխատակազմում նախորդ տարի բաժանվել է 1․634․215․450 դրամ պարգևավճար:

Վարչապետի աշխատակազմ

  •  Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  1.283.893.700դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 350.321.750 դրամ

    Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ ներառյալ Փրկարար ծառայության 3453 աշխատակիցներն ստացել են ընդհանուր 2․110․431․950 դրամ:

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

    •   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  2.029.359.250 դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 81.072.700 դրամ

Քննչական կոմիտեում 2020-ին ստացել են 1․398․243․200 դրամ պարգևավճար:

Քննչական կոմիտե

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  1.350.819.400 դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 47.423.800դրամ

Արդարադատության նախարարությունն իր երկու ծառայությունների՝ Քրեակատարողականի և Հարկադիրի հետ միասին վերցրած ստացել է 1․931․301․840 դրամ:

Արդարադատության նախարարություն

  •   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 291.923.460դրամ
  • Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 117.466.800դրամ

Քրեակատարողական ծառայություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 1.134.536.970դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 36.559.340 դրամ

    Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 257.653.970դրամ
    • Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 93.161.300 դրամ

    Ազգային ժողովում ստացել են ընդհանուր 551․319․770 դրամ, Էկոնոմիկայի նախարարությունում՝ 540․810․843 դրամ, Ֆինանսների նախարարությունում՝ 487․926․400 դրամ, Առողջապահության նախարարությունում՝ 204․118․910 դրամ, ԿԳՄՍՆ–ում՝ 332․536․370 դրամ պագևավճար:

    Ազգային ժողով

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  466.137.190դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 85.182.580 դրամ

Էկոնոմիկայի նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ՝  298.491.560դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում՝ 125.922.900 դրամ

    Ֆինանսների նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ՝ 329.230.500դրամ
  • Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում՝ 158.695.900դրամ

    Առողջապահության նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  203.586.520
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 53.149.900

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  218.206.470
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 114.329.900

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ջրային կոմիտեի և Միգրացիոն ծառայության հետ միասին ընդհանուր ստացել է 374․220․ 990դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  192.369.200դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 78.742.00 դրամ

Ջրային կոմիտե

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  52.630.500դրամ
  • Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 18.357.690դրամ

Միգրացիոն ծառայություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  23.612.900դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 8.508.700 դրամ

    Շրջակա միջավայրի նախարարությունը Անտառային կոմիտեի հետ միասին ստացել է 226․529․520 դրամ։

Շրջակա միջավայրի նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  127.299.810դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 62.399.800 դրամ

    Անտառային կոմիտե

  •  Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  25.443.910դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 11.386.000 դրամ

Արտաքին գործերի նախարարությունն իրեն ենթակա Պետական արարողակարգի ծառայություն հետ միասին ստացել է 331․098․710 դրամ

Արտաքին գործերի նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 222.428.200դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 84.673.300 դրամ

    Պետական արարողակարգի ծառայություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  18.158.610դրամ
  • Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 5.838.600դրամ

    Բարձր տեխնոլոգիաների նախարարությունում բաժանվել է 191․284․560 դրամ պարգևավճար։

    Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  139.834.060դրամ
    •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 51.450.500 դրամ

    Մեր ուսումնասիրություններով ստացված  ցուցանիշը վկայում է, որ պետական ամենաբարձր օղակներում ամենահամեստ չափի պարգևավճարները ստացել են նախագահի աշխատակազմում՝ ընդամենը 142․134․250 դրամ:

    Նախագահի աշխատակազմ

  • Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  117.267.200դրամ
  •  Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում`  24.867.050դրամ

    Երևանի քաղաքապետարանում 2020-ին ստացել են ընդհանուր 295․563․645 դրամ: Tert.am–ի հարցմանն ի պատասխան հավելել են, որ նոյեմբերին և դեկտեմբերին պարգևավճար չի բաժանվել, իսկ քաղաքապետն ընդհանրապես, պաշտոնավարման օրից պարգևավճար չի ստացել:

Կառավարությունից Էկոնոմիկայի նախարարությունը միակն է, որի փոխանցած տվյալները ճշգրտորեն համապատասխանում են www.minfin.am կայքէջի ցուցանիշի հետ:

Երկրի ղեկավարի աշխատակազմը 2021 թվականին իր պարգևատրումների 2 հոդվածով ընդհանուր բյուջեն ավելացրել է 315․412․250 դրամով»,-գրում է կայքը: