Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում ադրբեջանական զորքերը փոքր-ինչ տեղաշարժվել են

Սահմանների ճշգրտումների հետևանքով ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից 50 մետր հետ են գնացել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Նրանք առանց որևէ խնդիրների հետ են տեղաշարժվել: Այսուհետ իրենք կանգնելու են այդ դիրքերում:

Պայմանավորվածությունը տեղի է ունեցել երկու կողմերի միջև»,- ասաց Ավետյանը: