Հունաստանում 76-ամյա հիվանդը մահացել է, երբ սենյակակիցը, թոքերի արհեստական օդափոխման սարքի ձայնից նյարդայնացած, անջատել է սարքը

Հունաստանի Erithros Stavros հիվանադանոցում 76-ամյա հիվանդը, որը վարակված էր կորոնավիրուսով, մահացել է այն բանից հետո, երբ սենյակակիցն անջատել է թոքերի արհեստական օդափոխման սարքը, հայտնում է Greek City Timesը:

Հիվանդի թոքերի արհեստական օդափոխման սարքն անջատել է 58-ամյա օտարերկրացին, ով նույն հիվանդասենյակում էր բուժում ստանում: Նա իր արարքը մեկնաբանել է նրանով, որ սարքի ձայնը նյարդայնացրել է իրեն։
Սարքի վրա հայտնաբերվել են հիվանդի մատնահետքերը և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մարդասպանության համար։ Նա այժմ գտնվում է ոստիկանների հսկողության տակ և շուտով հոգեկան առողջության ստուգում է անցնելու։