Արցախում սոցաջակցության դիմումների մերժման հարցով ծառայողական քննություն է նշանակվել

Արցախում սոցիալական աջակցության դիմումների մերժման պատճառների վերաբերյալ, ս.թ. ապրիլի 4-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պարզաբանումներ է ներկայացրել ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանը, ով մասնավորապես նշել է, որ քաղաքացիների դիմումների մերժման հիմնական պատճառը կապված է անձնագրային ծառայության կողմից որոշակի չկատարաված աշխատանքների հետ:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները:

Ծառայողական քննության արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: