Փաշինյանը և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի ստրուկն է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն է:

Փաշինյանն այսօր և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի կողմից թելադրվող,  կամակատար ղեկավար է, ու նրա հանդիպումները, պայմանավորվածություններն ուղղված են  ամեն գնով սեփական  իշխանությունը պահելուն: Հետևաբար, Փաշինյանը արտաքին քաղաքականություն ի նպաստ Հայաստանի չի կարող  իրականացնել, նա անում է քայլեր, որոնք  հաճելի և ընդունելի են Թուրքիային, Ադրբեջանին, նաև Ռուսաստանին: Լինելով արևմտամետ գործիչ, Փաշինյանի համար այսօր կարևոր է լավ հարաբերություններ ցուցադրել Մոսկվայի հետ ու պատրաստ է կատարել Կրեմլի ցանկացած հրահանգը։

Փաշինյանի  այցը Մոսկվա նախընտրական էր: Արտահերթ ընտրությունների նախաշեմին նա շտապեց  մեկնեց Ռուսաստան, հանդիպել Պուտինի հետ: Նպատակ էր հետապնդում գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարձրացնել իր վարկանիշը Ռուսաստանում և ամենից կարևորը՝ ստանալ ՌԴ աջակցությունը  ընտրությունների ժամանակ:

Նաև  Մոսկվա կատարած այցով  Փաշինյանը  խնդիր ուներ Ռուսաստանի աջակցությամբ լուծել  գերիների  վերադարձի հարցը  Հայաստան, ինչը նախընտրական շրջանում իր վարկանիշի համար կարևոր քայլ կարող է լինել:

Ընտրություններից առաջ, հանուն իր վարկանիշի բարձրացման, Փաշինյանը պատրաստ է խաղալ անգամ  անհետ կորածների ծնողների զգացմունքների վրա։ Եվ երեկ գնաց անգամ այդ քայլին։ Վարչապետի  խոսնակ Մանե Գևորգյանը երեկ հայտարարեց, թե նախատեսվում է ռազմագերիների վերադարձ, սակայն Բաքու-Երևան չվերթով ինքնաթիռը ուշ ժամին ժամանեց՝ առանց գերիների։ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը լրագրողներին ասել է․ «Գերիների վերադարձ երեկ պլանավորված չի եղել, կեղծ պրովոկացիա է, ձեր իշխանությանը հարցրեք՝ ինչու են մոլորեցնում է ժողովորդին»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: