Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերել. News.am. ՈՒՂԻՂ

Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրավիճակը լարված է. անհետ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են շենքի մուտքը և պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Նրանք պահանջում են, որ այդ պաշտոնյաները մոտենան և պատասխան տան իրենց հարցերին:

Ինչ-որ պահի զինծառայողների հարազատները սկսեցին քաշել դարպասներից: Նրանց հաջողվել է պոկել դարպասների մի մասը:

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել այստեղ: Նրանք պատ են կազմել և թույլ չեն տալիս, որ մյուս ծնողները ևս մոտենան դարպասներին:

Այստեղ է ԱԺ պատգմավոր Սոֆյա Հովսեփյանը, նա հեռախոսով խոսել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Պատգամավորը նշել է, որ այս պահին ժողով է ընթանում ՊՆ-ում և հարցին լուծում տալու համար փորձում են օպտիմալ տարբերակ գտնել:

News.am-ի ուղիղ եթերը