Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները

Խաբել  Պուտինին

Ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր,  որ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։ Բայց ՌԴ նախագահին ասաց՝ գրանցված է։ Առողջապահության նախարարը անլուրջ «կռուտիտ» է անում, երբ իրավիճակը փրկելու համար ասում է՝ գրանցված չէ, բայց թույլատրված է։ Սա իրավական նոնսենս է։

Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ ևս թրոմբոզ է առաջացնում և արդեն տասնյակ մահերի պատճառ է դարձել։

Եվրոպական 11 երկրներ մեկը մյուսի հետեւից հրաժարվել են  Astra Zeneca-ից, ու դեռ պիտի հասկանալ, ով եւ ինչու մեր վզին փաթաթեց կասկածելի պատվաստանյութն ու թույլ չի տալիս գրանցել ռուսականը։

Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն և սկսել մասսայական պատվաստումներ, քանզի ռուսական պատվաստանյութի հետ կապված ռիսկերը նվազագույնն են։

Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութի առաջին փորձարկողներից մեկը։

Իսկ Astra Zeneca-ի լոբբիստներին առաջարկում եմ ուղիղ եթերով այդ պատվաստանյութով պատվաստվել անձանբ՝ իրենց ընտանիքների հետ միասին։

Ի դեպ, Astra Zeneca-ի անունը փոխել են եւ հիմա համաշխարհային շուկայում այն վաճառվում է նաև «Վաքսերվիա» անվամբ, ինչը չի փոխում դրա վնասակարությունը։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից