Թուրքիան քաղաքացիություն է տվել ԻՊ անդամների

Թուրքիան քաղաքացիություն է շնորհել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ութ անդամների, որոնց ունեցվածքը բռնագրավվել է ահաբեկչության հետ կապ ունենալու համար. գրում է Ahval-ը:

Այս ութը այն 86 անձանց թվում են, որոնց ունեցվածքը առգրավվել է ներքին գործերի, գանձապետարանի և ֆինանսների նախարարությունների կողմից՝ ջիհադիստական կազմակերպությանն անդամակցելու պատճառով:

Թուրքիան ԻՊ-ին միանալու փորձ կատարող օտարերկրյա զինյալների հիմնական ուղիներից էր: