Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը ամոթից ու զավեշտից չի՞ փշաքաղվում, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է

Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը ամոթից ու զավեշտից չի՞ փշաքաղվում, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող հրապարակե՛ն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցը, ու դրանով էլ կբացահայտեն տարիներով տարածած իրենց մունդռիկ ստերը։ Այդ ժամանակ կերևա, թե ում ջանը կփշաքաղվի։

Եթե մի հանձնաժողով էլ Նիկոլի վարած քաղաքականությունն ու խայտառակ պատերազմը ուսումնասիրի, դրա զեկույցից նույնիսկ Մերուժան Արծրունու, Հուդայի ու Բրուտոսի ջանն էլ կփշաքաղվի՝ հանդերձյալ աշխարհում։

Հ.Գ. «Դավաճություն՝ առանց սահմանների կամ անսահման դավաճանություն» ՍՊԸ բացեք, ավելի սազական կլինի։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից