Հանրապետականը՝ հաղթանակի, իսկ հողատուն կապիտուլյացիայի ու ծնկի գալու խորհրդանիշ է

Հանրապետականը՝ հաղթանակի, իսկ հողատուն կապիտուլյացիայի ու ծնկի գալու խորհրդանիշ է։

Հայ ժողովուրդը երբեք նման անողնաշար, «կոշիկներ լպստող», «կապիտուլյանտ» ու նվաստացող իշխանություն չի ունեցել։

Այսօր Հայաստանում իշխում է քաղաքական մուրացկանությունը։

Մուրացկանին անկախ հայրենիք չի տրվում, մուրացկանին տալիս են անկելանոց։

Կապիտուլյանտներ, այո, մենք ձեզ հետ չենք կարող համեմատվել։

Հանրապետականի օրոք Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհում հաղթած էին, իսկ հողատուն մսխեց այդ հաղթանակները։

Մենք թշնամուն հաղթել ենք և բանակցային սեղանին, և ռազմի դաշտում, իսկ դուք և ձեր կապիտուլյանտը՝ ծնկի եկել։

Քաղաքական «փալասների» հետ չեն դաշնակցում։

Նրանց օգտագործում են։

Հ.Գ. Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը հաղթանակի հոմանիշն են, իսկ հողատուն՝ կապիտուլյացիայի ու պարտության։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից