Նրանք, ովքեր գտնվում են գերության մեջ՝ կապիտուլյանտի մեղավորությունն է

Սուտը ստի ետևից.

Նրանք, ովքեր գտնվում են գերության մեջ՝ կապիտուլյանտի մեղավորությունն է, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն. ընդունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի է ունեցել ամբողջական հրադադար և  ռազմական գործողությունների ավարտ, սահմանված և պայմանավորված ժամկետներում Ադրբեջանին է վերադարձվել Ակնայի (Աղդամի), Քարվաճարի (Քելբաջարի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները, մինչդեռ կողմերը կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերում, ավելին Հայաստանի որոշ տարածքներ անցել է նրանց վերահսկողության տակ: Ինչ վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, որոնց համար կապիտուլյանտի տգիտության պատճառով ժամկետներ չեն նշվել, երբ այդ պահանջը պատք է լիներ առաջնահերթ, ավելին՝ համապատասխան տարածքներում գտնվող մեր զինծառայողներին, կամավորներին և բնակչությանը, հայտնի հայտարարությունից հետո, Հայկական կողմից այդ տարածքներից դուրս գալու պահանջ չի ներկայացվել, որը ևս բազմաթիվ զոհերի և գերեվարվելու պատճառ է հանդիսացել:

Դրա համար էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայտարարում է, որ  «Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավելի ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9-ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»:

Հ.Գ. Իսկ դավաճան ու թրքամետ կապիտուլյանտը, ինչպես միշտ՝ լռում է և դեռ կլռի:

Հա, ի դեպ, Ադրբեջանից վերադարձած ինքնաթիռը դատարկ չի վերադարձել, ուղղակի ռազմագերիների փոխարեն, Ռուս խաղապահների հրամանատար Մուրադովի հետ Հայաստան են եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է:

Հ.Գ.Գ. Փոխվել են տերերն ու  դերերը, բայց նույնն է երախը վիշապի, սրա՞նք են այս երկրի տերերը, ես սրանց տիրոջ մերերը… Համո Սահյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից