Ուղղաթիռով նախարարության շենքից էվակուացնում են ՊՆ ղեկավարությանը (տեսանյութ)

«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են էվակուացնում ՊՆ ղեկավարությանը:

Ավելի վաղ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ ՊՆ-ն շենքի ներսից շիշ են շպրտել, հրմշտել ու քաշքել են անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին։ Նրանց հարազատները կոչ են անում բոլորին հավաքվել ՊՆ շենքի մոտ՝ աջակցելու իրենց:

Արսեն Ղազարյանը նշեց, որ ՊՆ շենքից ուղղաթիռով փախնողը ԳՇ պետ Արտակ Դավթյանն է եղել, քանի որ Վաղարշակ Հարությունյանը քիչ առաջ իրեն ուղեկցող խմբով զբոսնել է ՊՆ շենքի բակում՝ չմոտենալով ծնողներին:

Նախարարի զբոսանքից հետո տեղի է ունեցել ծնողների դեմ սադրանքը: