Այդպիսին է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում…

Որ ամիսներ շարունակ մեր հակառակորդ ճամբարում՝ առաջին դեմքի մակարդակով մեզ ծաղրում ու նվաստացնում են, մեզ հետ վերաբերվում այնպես, ինչպես կվերաբերվեն թույլ ու անպաշտպան դիմացինի հետ, արդեն իրողություն է… Իրողություն է ոչ այն պատճառով, որ նա ուժեղ է, այլ մենք ենք մեր «ընտրյալ» թիվ մեկ պատահականությամբ ու նրան հետևող անկարողների թափորով ինքներս մեզ դարձրել ծաղրի ու նվաստացման ենթակա թույլ… Մենք ենք, որ հազար ու մի քարոզչածին հնարքների տուրք տալով՝ մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ոչ միայն վերջին առճակատման ընթացքում պարտվեցինք նախորդ երկու պատերազմներում զինադադար պարտադրած մեր ավանդական թշնամուն, այլև ականատես եղանք հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող դատարկ ինքնաթիռի ժամանմանը… Այդպիսին է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում… Իսկ պարտադրելու համար, ամենից առաջ, պետք է ունենալ մտածող ու գործող առաջնորդ, այլ ոչ թե դատարկախոս պատահականություն… 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից