Իտալիայի վարչապետն Էրդողանին բռնապետ է անվանել

Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին Թուրքիայի ԱԳՆ է կանչվել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին քննադատության հնչեցումն է եղել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Էրդողանի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ նրանց կողքին նստելու համար աթոռ չտրամադրելու պատճառով: Իտալիայի վարչապետը Էրդղանին բռնապետ է կոչել:

Այս քննադատությանը հակադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իտալիայի նշանակված վարչապետ Մարիո Դրագիի անընդունելի և պոպուլիստական հռետորաբանությունը, նրա տգեղ հայտարարությունները մեր ընտրված նախագահի հասցեին, և դրանք իրեն ենք վերադարձնում»,- ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով, վերջինները զբաղեցրել էին երկու աթոռները, որոնք առկա են արարողակարգային լուսանկարման գոտում: